News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը բացի այս ենիչերիների խմբից, այլ հենարան Հայաստանում չունի: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Էնտեղ ոստիկանապետ ունեն՝ Արամ Հարությունյան, որ աչքերիս նայում ուրիշ բան է խոսում, բայց պատերի տակ իմ մասին ուրիշ բան է խոսում: Վահե Ղազարյանը եւ մնացածը, բոլորը պատասխանատվություն են կրում այս հանցագործությունների համար: Իրենք օգնում են, որ Նիկոլ Փաշինյանը շարունակի հանձնել մեր երկիրը»,-ասաց նա:

Հարցին, արդյոք ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում կա առաջընթաց, կա՞ն ՔՊ-ականներ, որոնք կմիանան այդ նախաձեռնությանը, Սաղաթելյանը նախ կոչ արեց այդ հարցերն ուղղել Բագրատ Սրբազանին, ապա հավելեց, որ իրենք կարծում են, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել ժողովրդի կամքի թելադրանքով. «Դա դրսեւորելու միակ եղանակը հրապարակներում եւ փողոցներում է»:

«Սա մեկ ուժի պայքար չէ եւ անցումային կառավարությունըպետք է լինի համախմբման կառավարություն, այլ ոչ թե մեկ գործչի կամ մեկ ուժի»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ