News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Շարժումը այդ աղետները կանխելու համար է: Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ երկրում տեղի է ունեցել աղետ՝ ջրհեղեղ, իսկ ընդդիմությունը շարժումն է առաջ մղում:

«Այս մարդը երկրի գլխին այնքան աղետներ է բերել ու բերում, որ այդ աղետները կանխելու համար պետք է այս շարժումը հաջողի»,-ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով, ոստիկանությունում «լայնամասշտաբ բարեփոխումների» արդյունքում նրանք դարձել են ավելի լկտի, ավելի սարնձարձակ, ավելի անօրինական. «Այն, ինչ կատարվում է, Սահմանադրության, օրենքների հետ որեւէ կապ չունի: Սա կազմակերպված հանցավոր խումբ է՝ ոստիկանական հագուստներով: Մի պահ է գալու, որ այս ամենի պատասխանը տալու են, քաղաքացիներին պետք չի դրդել վրեժխնդրության»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ