News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից խնջույքի ժամանակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը 2024 թվականի մայիսի 21-ին մասնակցել է իր ընկերոջ երեխայի մկրտության առիթով կազմակերպված խնջույքին։ Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դրսևորելով ոչ ադեկվատ և ագրեսիվ վարքագիծ՝ խնջույքի մյուս մասնակիցների հետ նա խոսել է կոպիտ ու բարձր տոնով՝ փորձելով կոնֆլիկտ հրահրել: Ընկերոջ կողմից արված դիտողությունից և նրան հեռանալու պահանջ ներկայացվելուց վրդովված՝ 39-ամյա տղամարդը, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, վիճաբանել է ընկերոջ հետ, կին հյուրերից մեկի հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ տալով նաև անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ:

Շարունակելով իր խուլիգանական գործողությունները՝ տղամարդը գնացել է իր բնակության վայր, ապա խնջույքի վայր վերադարձել ապօրինի ձեռք բերված և պահվող ատրճանակով, դուրս է հրավիրել ընկերոջը և շարունակել վիճաբանել վերջինիս հետ։ Այդ ընթացքում  իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով նա օդ է կրակել՝ խնջույքի մասնակիցների մոտ վախի զգացում առաջացնելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի, համակեցության կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով: 

Որոշում է կայացվել՝ 39-ամյա տղամարդուն, առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալելու վերաբերյալ։

Վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նույն տեսակի հրազեն։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պռոշյան փողոցից բերման է ենթարկվել 42 քաղաքացի. ՆԳՆ
ՄԻՊ-ի հայտարարությունը Երևանի միակ սինագոգի վրա հարձակման առնչությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեպքի առթիվ հայտնում է իր մտահոգությունը և նշում, որ պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած…
Հաթերքի գյուղապետն ազատ է արձակվել. ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակիցները փորձել են իրավասու մարմինների հետ ճշտել Հաթերքի գյուղապետի՝ անչափահաս երեխաների ներկայութհամբ ձերբակալվելու փաստը, սակայն պարզել են, որ գյուղապետն արդեն ազատ է արձակվել...
ՍՊԸ-ն Բագրավան գյուղում վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով. ոստիկանները բացահայտել են խախտումը
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը…
Հաթերքի գյուղապետին ձերբակալել են անչափահաս երեխաների ներկայությամբ. Ռուբեն Մելիքյան
Հաթերքի գյուղապետի կնոջ հետ խոսեցի, հաստատվեց այն տեղեկությունը, որ գյուղապետին ձերբակալելու ժամանակ երեխաներ են եղել մեքենայում...
Գյումրեցու մոտ «շոկո» թմրամիջոց է հայտնաբերվել. նա ասել է, որ այն գտել է իրենց փողոցի շենքերից մեկի շքամուտքի մոտից
ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ