News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Դոնբաս մարդասիրական օգնություն ուղարկելու Ադրբեջանի հնարավոր որոշումը կարևոր է ռուսական հասարակական կարծիքի համար։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը։

«Անդրադառնալով ուկրաինական թեմային, ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Կիևին։ Եվ որպեսզի, թերեւս, ինչ-որ պարիտետ ու հավասարակշռություն ստեղծվի, կարեւոր կլիներ դրականորեն լուծել Դոնբաս ադրբեջանական մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը։ Սա շատ կարևոր ցուցիչ կդառնար մեր հասարակության, մեր հասարակական կարծիքի ընկալման համար»,- հանդիպման ժամանակ ասաց սենատորը։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 30 միլիոն եվրո արժողությամբ մարդասիրական և ֆինանսական օգնություն, սակայն Ուկրաինային զենք չի մատակարարի, թեև նման խնդրանքներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ