News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում մետրոյում հարձակման հետևանքով չորս մարդ է դանակահարվել։ Երկու տուժածների վիճակը ծանր է։ Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի Դեբուր և Ժան-Ժորես կայարանների միջև, հայտնում է Euronews-ը։

Իրավապահները ձերբակալել են հարձակվողին։ Պարզվել է, որ նա 27-ամյա մարոկկացի է։ Հաղորդվում է, որ պրեֆեկտուրայի հրամանով նա ստիպված է եղել լքել երկիրը 2022 թվականին, և որ տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել։

Նա նաև հայտնի է եղել ոստիկանությանը իրավախախտումների հետ կապված, սակայն հետախուզական ծառայությունների ռադարում չի եղել։ Նախաքննությունը շարունակվում է «Դիտավորյալ սպանության փորձ» հոդվածով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ