News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

«Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին 2024թ.-ի ակտ»ը՝ օրինագիծը, որը պատժամիջոցներ է ենթրդրում Ադրբեջանի 44 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ՝ ղարաբաղյան պատերազմում ագրեսիայի և մարդու իրավունքների խախտման համար, ստացել է յոթ լրացուցիչ համահեղինակ՝ մեկ ամիս առաջ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված լինելուց հետո:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրինագիծը (HR8141), որն իր տեսակի մեջ առաջինն է, ապրիլի 26-ին ներկայացրել է Նևադայի դեմոկրատ Դինա Տիտուսը և 24 այլ համահեղինակներ, որոնց թիվն այսօր հասել է 31-ի։

Նրանք, ովքեր միացել են նախաձեռնությանը, ներառում են դեմոկրատներ Դենիել Քոլդմանը, Մայք Քուիգլին, Աննա Էշուն, Լինդա Սանչեսը, Ջուդի Չուն, Լորի Թրահանը և հանրապետական ​​կոնգրեսական Միշել Սթիլը: Ներկայացվելուց հետո օրինագիծը փոխանցվել է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների և դատական ​​հանձնաժողովներին, սակայն հետագա քայլեր դեռ չեն ձեռնարկվել:

Օրինագծի ընդունվելու ​​դեպքում, Կոնգրեսը Բայդենի վարչակազմից կպահանջի 180 օրվա ընթացքում հաստատել, թե արդյոք Ադրբեջանի այս 44 պաշտոնյաները ենթակա են Մագնիտսկու ակտի պատժամիջոցների՝ պատերազմին իրենց մասնակցության և Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դաժան ճնշումների համար: Հիշեցնենք, որ ցուցակում կա 44 մարդ՝ նախագահի աշխատակազմի անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ բանակի ղեկավարությունը, ՆԳՆ-ն, գլխավոր դատախազը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ