News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն իր պատժամիջոցների ցուցակում ներառել է ուկրաինացի ռուսամետ քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին և նրա մերձավոր Արտեմ Մարչևսկուն, ինչպես նաև Չեխիայում տեղակայված «Եվրոպայի ձայնը» ռուսամետ ինտերնետային պորտալին, որը կասկածվում է ռուսական իշխանական նարատիվներ տարածելու մեջ։ Այս մասին մայիսի 27-ին Բրյուսելում արտգործնախարարների մակարդակով հանդիպման արդյունքներով հայտարարել է ԵՄ խորհուրդը։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Մեդվեդչուկը, Մարչևսկին և «Եվրոպայի ձայնը» նախագիծը «պատասխանատու են ԵՄ-ում և հարևան երկրներում քաղաքացիական հասարակության դեմ ուղղված քարոզչական արշավներ իրականացնելու համար՝ լրջորեն խեղաթյուրելով և շահարկելով փաստերը՝ արդարացնելու և աջակցելու համար ռուսական ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ»։

ԵՄ խորհուրդը նաև ընդգծել է, որ այս քարոզչությունն ուղղված է եվրոպական կուսակցություններին, մասնավորապես նախընտրական շրջանում, ինչպես նաև քաղաքացիական հասարակությանը, ապաստան հայցողներին, ռուսական սփյուռքին, գենդերային փոքրամասնություններին և ԵՄ-ում և նրա անդամ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը։ Ավելի վաղ, Չեխիայի ԱԳՆ-ն հայտարարել էր այդ որոշման մասին՝ այն անվանելով «չեխական դիվանագիտության հաջողություն»։ Չեխիան մարտի վերջին ազգային մակարդակով սահմանեց նմանատիպ պատժամիջոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ