News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ մայիսի 25-ին այցելել է Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։ Հայտնումեն ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

HRD (8).jpg (88 KB)

Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը շրջել է հաստատության տարածքով, ուսումնասիրել խնամքի կենտրոնի շենքային պայմանները, սանիտարահիգիենիկ վիճակը, այդ թվում՝ խոհանոցը, ննջասենյակները, սանհանգույցը, բուժկետը, ծանոթացել՝ խնամք ստացող երեխաների առօրյային, կրթական ու զարգացման ծրագրերին։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել երեխաների և անձնակազմի հետ, Մարդու իրավունքների պաշտպանը լսել է նրանց հուզող հարցերը։

HRD (1).jpg (74 KB)

Քննարկվել են երեխաների կրթության, հանգստի, ժամանցի, շենքային պայմանների բարելավման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների, այլ իրավունքների ապահովման և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր: Այցի ավարտին Պաշտպանը երեխաներին հանձնել է նվերներ։

HRD (9).jpg (65 KB)

Մարդու իրավունքների պաշտպանը երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից խիստ կարևորում է տարբեր գործոններով պայմանավորված՝ երեխայի խնամքն իր կենսաբանական ընտանիքում ապահովելու անհնարինության դեպքում, այլընտրանքային խնամքի այնպիսի տեսակի ընտրությունը, որը երեխայի համար ապահովում է ընտանեկան միջավայր և երաշխավորում է երեխայի իրավունքները` խնամքի տրամադրման ողջ գործընթացում: Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` առկա խնդիրները լուծելու նպատակով։

HRD (5).jpg (85 KB)

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ