News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Բացի այն, որ մեր ֆիզիկական հայրենիքն է վտանգված, ավելի սարսափելին այն է, որ մեր երկրի բովանդակությունը, էությունն ու արժեքներն են վտանգված: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Սարդարապատում հայտարարեց  Բագրատ Սրբազանը:

«Մեր աչքերի առջեւ են եղել մեր Արարատը, Սարդարապատը, մեր ցեղասպանության խորհուրդը, մեր Արցախը, ամեն իմաստով եւ ընդհանրապես հայի նկարագիր, ոչ ստորացած,ոչ նվաստացած, ոչ ծառա սրան, նրան: Այս ամբողջը գողացված է մեզանից եւ դրա համար ենք ոտքի կանգնել, որ մեր բովանդակությունը ոչ ոք իրավուքն չունի փոխելու եւ նորից պիտի ասենք` մեր պայքարը սուտը կոտրելու մասին է, թշնամության սնվելու մասին ,է ատելությամբ ապրելու մասին է, որ այդ բոլորը մերժվեն, ճշմարտության, հաշտության եւ սիրո մեջ ապրենք» ,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը անդրադառնալով այսօր բերման ենթարկվածներին, ասաց, որ իշխանությունը  ակնհայտ վախեցած է.

«Մշակույթի մարդիկ, բժիշկներ, արվեստագետներ, տարբեր ոլորտի մասնագետներ, մոտավորապես 400 հոգի բերման են ենթարկվել։ Սա խոսում է այդ մարդու վախերի մասին։ Միայն վախեցած մարդը կարող է այդպես վարվել։ Այդ մարդու համար ո՛չ պետություն կա, ո՛չ հայրենիք, ո՛չ տեսիլք ու զարգացում, այլ միայն իր 4 ոտով աթոռը, որի վրա հայտնվել է և դարձել աղետ մեր երկրի համար»: Անդրադառնալով Սարդարապատի խորհրդին, Բագրատ Սրբազանը ասաց, որ հայ ժողովուրդը այդ ժամանակ ովճռեց, որ ինքը չի մեռնելու:

«Եւ այս դաշտում, Սարդարապատի դաշտում մեր այս կյանքը որոշվեց: Այն սխրանքը, որ գործեց այդ հիվանդ, ցեղասպանված, տկար ժողովուրդը, դա սխանք էր եւ եզակի մարդկության ամբողջ պատմության համար: Այսպես են լինում ժողովուրդները, երբ հավաքական նկարագիր, ուժ եւ ինքնաճանաչողություն են ունենում, չեն կորչում նրանք: Բոլոր օրենքների հակառակ էր դա, բայց հայությունը գնաց այդ ճանապարհով եւ հռչակեց իր անկախ պետությունը եւ մենք այսօր կանգնած ենք այդ վայրում: Մեր զանգերը միշտ ղողանջելու են, սթափեցնելու են եւ մենք վճռել ենք, որ պետք է հասնենք հաղթանակի, դա ոչ թե մենք ենք այդպես ուզում այլ տիեզերքն է պահանջում, որ ճշմարտությունը պետք է հաղթի, եւ դա շուտ է լինելու: Ես երեկ հրավիրել եմ իրեն որպես ե΄ւ գործիչ, ե΄ւ տղամարդ, գալու եւ զրուցելու, բայց նա մերժել է մեզ իրավունք տալով գործել այնպես, ինչպես կուզենք: Հոգնել, տրտմել չենք ունենալու, հետեւաբար բոլորիս հանձնառաությամբ, պատասխանատվությամբ մենք ընթանալու ենք առաջ եւ ինչպես ասում են` երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»,-ասաց Բագրատ Սրբազանը` նշելով, որ իրենք գործելու են այնպես, ինչպես ցանկանում ենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ