News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիա կատարած իր պետական ​​այցի ժամանակ ասել է, որ երկու երկրները պետք է էլ ավելի ամրապնդեն իրենց գործընկերությունը Եվրոպայի համար «վճռական» պահին։ Մարտահրավերները, ինչպիսիք են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակական ագրեսիվ պատերազմը, կլիմայի գլոբալ փոփոխությունը և արհեստական ​​ինտելեկտի զարգացումը, պահանջում են ֆրանս-գերմանական համատեղ ջանքեր, նշել է նա։

Միաժամանակ, Մակրոնը հերքել է այն պնդումները, թե երկու երկրների հարաբերությունները սկսում են վատթարանալ։ «Դա ճիշտ չէ։ Մենք առաջ ենք շարժվում»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը՝ Բեռլինում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է DW-ն։

Շտայնմայերն իր հերթին ասել է, որ թեև Փարիզն ու Բեռլինը տարբեր տեսակետներ ունեն որոշ հարցերի վերաբերյալ, սակայն նրանք «ի վերջո, միշտ համաձայնության են գալիս»։ «Եթե Գերմանիայի և Ֆրանսիայի միջև համաձայնություն լինի, Եվրոպան դեռ շատ բան կարող է հասնել»,- ընդգծել է Գերմանիայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ