News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել մայիսի 27-ին Ֆանգալեունգ քաղաքից 70 կմ հյուսիս-արևմուտք (Տոնգա), հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։

Ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է հարավային լայնության 19,377 աստիճան և արևմտյան երկայնության 174,869 աստիճան կոորդինատներում։ Հիպոկենտրոնը գտնվել է 112,2 կմ խորության վրա, հայտնում է Xinhua-ն։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքում։

Տոնգայի իշխանությունները մարդկանց ծանուցել են տարհանվելու ցամաքի և ավելի բարձր վայրեր տեղափոխվելու մասին: Խաղաղօվկիանոսյան ցունամիի նախազգուշացման կենտրոնը անմիջապես ցունամիի նախազգուշացում չի տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ