News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանական բռնությունները ընդամենը երկարացնում են Փաշինյանի իշխանության հոգեվարքը: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետքի Չալաբյանը` պատախանելով այն հարցին, թե արդյոք չունի մտավախություն, որ վաղը ոստիակնները բռնություն կգործադրեն Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Չի կարելի բացառել, բայց կուզեի ընդհանրապես մենք խուսափեինք բախումներից եւ ընդհանրապես ասած այտեղ հավքվելու նպատակը նաեւ նրանում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը այցելի Սարդարապատի հուշարձան` հնարավորություն լինի նրա եւ Սրբազանի միջեւ երկխոսություն եւ ի վերջո այդ երկխոսության արդյունքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ հեռանա այդ իշխանությունից, որովհետեւ իր իշխանությունը սպառված է: Իսկ սպառված իշխանությունը պետք չէ անընդհատ երկարաձգել բախումներով, ոստիկանական բռնությամբ, հարկային մարմիններին մարդկանց վրա ուղարկելով,  ձերբակալություններով եւ այլն:

Դա միայն երկարացնում է իրենց հոգեվարքը, բայց ի վերջո, մեծ հաշվով որևէ բան չի փոխում, դրա համար ես կուզենայի, որ մենք ցանկացած բախումներից ու բռնությունից խուսափեինք, բայց մենք մյուս կողմից տեսել ենք` ինչպես է  Նիկոլ Փաշինյանը այցելում  Եռաբլուր,  մարդկանց վրա բռնություն է գործադրվում, ինչպես է այցելու Ծիծեռանակաբերդ, մարդկանց բռնություն էր: Բռնությունը դարձել է իրենց ձեռագիրը ինչ-որ իմաստով եւ որեւէ բան իրենց կողմից չի կարելի բացառել: Մի բան միարժեք կարելի է բացառել` դա բռնությունն է մեր կողմից»,-ասաց նա:

Չալաբյանը նշում է, որ բախումը նաեւ Փաշինյանի համար է խնդիր. «Ի վերջո եթե մեկը ելնում է այ նթեզից, որ ինքը ունի ժողովրդի աջակցություն, այստեղ ժողովուրդը գալիս է, կանգնում է իր դիմաց եւ ասում` ինձ պատասխան տուր, ինքը պետք է գա, պատասխան տա, ոչ թե ժողովրդին ճխլի, տրորի, անցնի, գնա: Եթե ինք անում է նման բան, ես համոզված եմ` դա միայն իր դեմ է աշխատելու, բումերանգով վերադառնալու իր դիմաց: Ոստիկաններն էլ երկաթից ռոբոտներ չեն, այդ բռնարարաքններց հետո բարոյալքվելու են են, դիմում գրեն, դուրս գան: Այնպես, որ եկեք բոլորս լավատես լինենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ