News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն աղետի գոտի կհայտարարի Լոռու և Տավուշի մարզի այն համայնքներն ու բնակավայրերը, որոնք հեղեղվել են, օպերատիվ շտաբի նիստին տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Կառավարության որոշմամբ նաև 300 մլն դրամ կհատկացվի երկու մարզերին հրատապ խնդիրներ լուծելու համար։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ Մ6 միջպետական ճանապարհի ողջ երկայնքով` մինչև Այրում կայարան, արձանագրվել են ճանապարհի, կամուրջների փլուզումները, գույքագրվել են վնասները։

Քննարկվել են նաև Ալավերդիում և հարակից բնակավայրերում ջրամատակարարման, գազամատակարարման և կոմունալ մյուս հարմարությունների վերականգնման վերաբերյալ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ