News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Վերջերս Հայաստանը պայմանագիր է կնքել Thales-ից երեք GM200 ռադարների գնման վերաբերյալ, և բանակցություններ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի Սենատի զեկույցում։

«Հայաստան է առաքվել ֆրանսիական Arquus ընկերության արտադրության «Բաստիոն» 24 զրահափոխադրիչ։ Բացի այդ, Հայաստան պետք է մատակարարվի նույն տիպի ևս 26 մեքենա, որոնք ներկայումս արտադրվում են»,- ընդգծվում է զեկույցում։

Նշվում է, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են պաշտպանական սպառազինության մատակարարում Հայաստանին։

«Եկեք չկրկնենք սխալները և չհետաձգենք սարքավորումների մատակարարումը, որն անհրաժեշտ կլիներ ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես հրետանու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշվում է զեկույցում։

Բանախոսները խորհուրդ են տալիս ուսումնասիրել Caesar ինքնագնաց հրետանային ստորաբաժանումների հնարավորինս շուտ մատակարարման հնարավորությունը՝ հաշվի առնելով այս սարքավորումների արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունը 2024 թվականին (արտադրությունն աճել է ամսական 2-ից 6-ի):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ