News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։

Մինչ ոստիկանները կժամանեն դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել են նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա է հարվածի 3 հետք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ