News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը կովկասյան տարածաշրջանի անբաժանելի մասն է. Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը նույնպես կովկասյան պետություններ են։ Միասին մենք պետք է մշակենք միասին ապրելու և մեր հարաբերությունները զարգացնելու բանաձևը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպմանը, փոխանցում է ТАСС-ը։

Նրա խոսքով, Ադրբեջանն ու Ռուսաստանը եզակի օրինակ են, թե ինչպես կարելի է համագործակցել և զարգացնել հարաբերությունները։ Խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը կարծում է, որ Բաքվին և Մոսկվային հաջողվել է հաղթահարել «պարտադրված ոչ ճիշտ» կարծրատիպերը, թե Ռուսաստանի հետ բարեկամությունը վտանգավոր է։ «Ընդհակառակը, որքան կայուն է Ռուսաստանը, այնքան կայուն են նրա շուրջը գտնվող պետությունները։ Որքան շատ տնտեսական բարգավաճում ենք տեսնում Ռուսաստանում, այնքան ավելի դրական տնտեսական ազդեցություն են ունենում հարևան պետությունները»,- նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ