News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Լեհաստանում ռուս դիվանագետների համար երկրի ներսում տեղաշարժի սահմանափակումներ կսահմանվեն։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը Եվրամիության դեմ հիբրիդային պատերազմին, փոխանցում է Polskie Radio-ն։

Լեհաստանի արտգործնախարարության ղեկավարը Բրյուսել կատարած այցի ժամանակ ասել է, որ ՌԴ դեսպանատունը համապատասխան նամակ կստանա, և որ սահմանափակումները վերաբերելու են ինչպես դեսպանատներին, այնպես էլ հյուպատոսություններին։

Այսպիսով, ռուս դիվանագետները կկարողանան ճամփորդել միայն Մազովյան վոյեվոդության շրջանակներում, իսկ հյուպատոսները՝ միայն այն վոյևոդական նահանգներում, որտեղ նրանք աշխատում են: Ընդ որում, հայտարարված սահմանափակումներն ուղղակիորեն չեն ազդում Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա։

Ռադոսլավ Սիկորսկին նշել է, որ շատ երկրներ արդեն նման սահմանափակումներ են մտցրել։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է ընդունում համապատասխան որոշումները։

«Մենք ապացույցներ ունենք, որ ռուսական պետությունը ներգրավված է դիվերսիաների թույլտվության մեջ, այդ թվում՝ մեր երկրում։ Հուսով ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը դա կընդունի որպես շատ լուրջ նախազգուշական ազդանշան»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ռադոսլավ Սիկորսկու խոսքով՝ Կրեմլը դիվերսիոն արշավ է իրականացնում ամբողջ Եվրամիությունում։ Նա նշել է, որ Լեհաստանում արդեն կալանավորվել է դիվերսիա նախապատրաստելու համար, կան նաև այլ կասկածյալներ նմանատիպ գործունեության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ