News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Առավոտյան ժամը 10:00-ին ունենալու ենք շատ կարևոր հանրահավաք՝ կարևոր ասելիքով։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Մենք գիշերելու ենք այստեղ, ունենալու ենք քննարկում։ Առավոտ 10:00-ին ունենալու ենք շատ կարևոր հանրահավաք՝ կարևոր ասելիքով։ Քիչ հետո մեզ  կմիանամ նաև ավելի շատ մարդիկ։ Մենք ունենք մեր ճանապարհը, մեր օրակարգը և շարժվում ենք մեր օրակարգով։ Որոշ տեղեկություններ ունենք, որ հուշակոթողի վերևում  բեմ էր կառուցվում, այդ բեմը ապամոնտաժվել է։  Շատ լավ կլինի, որ Փաշինյանը չգա, բայց եթե կգա խնդիրն իրենն է։ Սարդարապատում միմիայն պետք է լինեն արժանապատիվ քաղաքացիներ» ,-ասել է նա։

Նշենք, որ Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան իր աջակիցների հետ ուղեւորվել էր Սարդարապատ, նրանք գիշերելու են այնտեղ` մայիսի 28-ը Սարդարապատում նշելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ