News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ եւ սահմանվել դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի: Այս մասին հայտնում են կառավարությունից:

«Հիմք ընդունելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարել աղետի գոտիներ և սահմանել դրանց տարածքները՝ համաձայն հավելվածի:

  1. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված աղետի գոտիների տարածքներում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության

2 պաշտպանության հիմնական միջոցառումների կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 26-ի N 492-Ա որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խումբը (շտաբը):

  1. Օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբի) ղեկավարին՝ կազմակերպել «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասվում է որոշման մեջ:
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան
Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին…
Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում իրավիճակի մասին
Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները...
Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները լավ տեմպով են առաջ գնում. հնարավոր է՝ ավելի շուտ շահագործվի. Սանոսյան
Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ