News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրվա հանրահավաքից իշխանականները, մեղմ ասած, մանթրաժի մեջ են հայտնվել, քանի որ նախորդ օրերին ինտենսիվ ռեժիմով ազդարարել են, թե շարժումը մարել է եւ այնքան էին ասել, որ իրենք էլ էին դրան հավատացել եւ հանրահավաքի առավոտյան, Լոռվա մարզի աղետն էլ, հույս են ունեցել, որ ամբողջությամբ կխափանի հանրահավաքը եւ անակնկալի են եկել՝ տեսնելով այդքան մարդու։ ՔՊ մեր աղբյուրը անկեղծացավ, որ չէին սպասում, թե կրկին բազմահազարանոց հանրահավաք կլինի։

Ի դեպ, մինչ ռուսական հեռուստաալիքներն ասում էին, որ հանրահավաքին մասնակցել է գրեթե 100 հազար մարդ, իշխանությունների ազդեցության տակ գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էլ 23 հազար 100 մարդ է հաշվել։ ՔՊ-ական պատգամավորները ներքին զրույցներում մտահոգություն էին հայտնում, որ պետք է միջոցներ ձեռնարկել իրավիճակը լիցքաթափելու համար, քանի որ այն կարող է պայթյունավտանգ դառնալ՝ վարչախմբի համար բացասական հանգրվանի հանգեցնելով։ Այդ անհանգստություններով է պայմանավորված, որ ոստիկանական զորքերը երեկ աննկարագրելի ագրեսիվ ու լկտի էին պահում իրենց` ձերբազատվելով նախորդ օրվա վախվորած կեցվածքից։

Ի դեպ, տեղեկություններ կան, որ Փաշինյանը չի գիշերել Պռոշյանի առանձնատանը եւ Լոռու մարզից ոչ թե Երեւան է վերադարձել, այլ Սեւանի ամառանոց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ