News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի բլոգեր Քյամրամ Ռազմովարը, ով  համացանցում աչքի է ընկնում հայատյացությամբ, հայերի նկատմամբ ծաղրական տեսանյութերով և անհանդուրժողականության քարոզով, օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիների կողմից պղծված է 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը։  Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է, որ հուշարձանը ներկված է կարմիր ներկով, պղծված տարբեր  գրություններով, քանդված են ներքևի հատվածները։

«Մեր արձագանքը

Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանել ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարել բացառապես այդ սկզբունքին համաձայն։

Հուշարձանի պղծումը խախտում է  նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ  այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի,  ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե  ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա, հոդված 2.3)»,- գրել է monumentwatch.org-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի. Շահրամանյան
Յոթ տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք…
Իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում. Գեղարքունիքի մարզպետը՝ արցախցիներին
Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի...
Ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Մենք ասել ենք, որ ԼՂ հարցում մեր պատկերացումների նշաձողը պետք է իջեցնենք...
ԼՂ ինքնորոշում ու ԼՂ կարգավիճակ հասկացությունները նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան
Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը...
Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող  Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը
Բրիտանական The Guardian  պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել COP 29-ին ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների...
2023-ի սեպտեմբերին Արցախում պայթյունից տուժածները դեռևս բուժվում են ՀՀ-ում. Առողջապահության նախարարություն
Տուժածները ինտենսիվ թերապիա են անցել արտասահմանյան կլինիկաներում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ