News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Այսօր իբրեւ մաքուր, ազգային, քրիստոնեական ինստիտուտ Հայ առաքելական եկեղեցին է, որ ունի պատմական եւ ինստիտուցիոնալ հիշողություն, ուստի այսօր միայն եկեղեցին գիտե՝ ինչ  է նշանակում առանց պետության եւ պետականության ազգ փայփայել, խնամել եւ ծառայել ժողովրդին: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Տեր Արամ քահանա Միրզոյանը:

«Պատահական չէ, որ եկեղեցին բոլոր պարագաներում միշտ սատար է կանգնել իր պետությանը: 600 տարի պետություն չունենալով, մենք կարողացել ենք մեր մեջ պահպանել ազատատենչությունը, սեփական անկախ պետություն ունենալու ձգտումը: Այդ ջահը Եկեղեցին կարողացավ պահել, մինչեւ որ համար պահը եղավ եւ մենք հռչակեցինք մեր անկախությունը:

Այսօր մենք լավ գիտենք՝ ինչ է նշանակում պետությանը վնասել, ինչ է նշանակում վտանգված պետություն, ուստի ամեն ինչ պետք է անենք, որ պաշտպանենք, փայփայենք մեր պետությունը»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ