News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Իմ ունեցած տեղեկություններով Արցախի քաղաքապետերի դեմ վարույթը սկսվել էր դեռեւս հունվար-փետրվարին, այսքան ժամանակ անց, երբ տեղի է ունենում Արցախի իշխանության ներկայացուցիչների, պատգամավորների,. համայնքի ղեկավարների հանդիպումը Բագրատ Սրբազանի հետ, մեկ էլ 2-3 օր անց հերթով սկսում են ձերբակալել համայնքի ղեկավարներին: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով, այս քայլը հակառակ էֆեկտն է ունեցել. «Իրենք սխալվեցին իրենց հաշվարկներում: Դա բերեց նրան, որ անգամ այն արցախցիները, որոնք պասիվ էին, հիմա շատ ավելի ակտիվ են: Հիմա բոլոր արցախցիները համոզվել են, որ իրենց իրավունքների պաշտպանությունը Արցախ վերադառնալու մասով այս իշխանությունները չեն հնչեցնելու միջազգային հարթակներում: Կա բացարձակ ատելություն արցախցի հայի նկատմամբ: Այստեղ մնում է միայն պայքարել այսպիսի իշխանությունների դեմ»,-ասաց նա:

Մետաքսե Հակոբյանի խոսքով, իշխանությունների նպատակն է պառակտել հասարակությունը, մարդկանց իրար դեմ հանել. «Բայց այդ մեխանիզմը էլ չի աշխատում, իշխանությունները այստեղ էլ են պարտվում: Դիտարկելով, որ հրապարակում ավելի շատ արցախցիներ են, քան հայաստանցիներ, դա նախ վախի դրսեւորում է, եւ դրանով շարունակում են իրենց պառակտման քաղաքականությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Ռուբեն Վարդանյանի մասին հարցը վերաուղղել է Երևանին և Բաքվին. նա ՌԴ քաղաքացի չէ
Նա ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնությունը միշտ աջակցել է եռակողմ համաձայնագրերի իրականացմանը, որոնց առանցքային տարրը բոլոր կալանավորված անձանց ազատ արձակումն է...
Հարվածն Արցախի հայերին` հարված էր ողջ հայությանը.  «Մենք կանք»  նախաձեռնություն
 Հակառակ այն բանի, որ  Հայաստանի ժողովրդի մեծ մասը Հայրենիք կորցրած արցախցիների հետ կատարված...
Մեզ վրա ծախում են մի բան, որը վաղուց մերն էր. Փաշինյանն անգամ շնորհքով կապիտուլյացիա չի կարողանում ստորագրել. Զուրաբյան
Խոսքն այն մասին է, որ իբր թե այս 4 գյուղը վերադարձնելու արդյունքում Ադրբեջանը համաձայնել է, որ սահմանազատումը պետք է կատարվի 1991-ին գոյություն ունեցող...
Իրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին. զոհվածի մայր
Թող իր երեխաները հանուն ոչինչ գնան, ինքն էլ մեր նման հպարտ ման գա, ոնց մենք ենք հպարտ...
Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան
Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի...
Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
 Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի...
Ամենաշատ