News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Երկու պատճառ կա, որ Նիկոլ Փաշինյանը չի եկել Սարդարապատ. Մեկը, որ հասկացել է, որ սա իր տեղը չի, երկրորդը, միգուցե դրսից են ասել, որ չես գնալու: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Մինչեւ հիմա, ինչ որ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ, դրսից թելադրանք չի եղե՞լ, ենթադրում ենք, որ եղել է: Նույն տրամաբանությանմեջ է, երեւի: Բայց ինչ էլ ես ասեմ, ամբողջական ճշմարտություն չէ:

Սա երեւի պատմական Հայաստան է, «իրական Հայաստանի» հետ կապ չունի: Եկեք փաստը արձանագրենք, անցնեն առաջ»,-ասաց նա:

Հարցին՝ ակնկալիք կա՞ր այստեղ Փաշինյանին հանդիպելու, նա պատասխանեց. «Ենթադրվում էր, որ կգա: Պիտի հարցնեի՝ ինչու համար է եկել այստեղ»:

Սրբազանի խոսքով, ամեն խաղաղություն խաղաղություն չէ. «Դա մուրացկանություն է, եւ որեւէ խաղաղություն ավելին չէ, քան ազգի պատիվը եւ հաղթանակները: Առանց հաղթանակների խաղաղություն չկա»:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ