News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իբր, դիմելով իտալացի եպիսկոպոսներին ամենամյա վեհաժողովում, որոշ ճեմարաններ անվանել է «նույնասեռականության տնկարաններ» եւ խնդրել է որպես ապագա քահանաներ չուսուցանել այն երիտասարդներին, որոնք ոչ ավանդական սեռական կողմնորոշման հակում ունեն։ Այս մասին գրել է La Repubblica թերթը՝ հղում կատարելով մի քանի աղբյուրների, թեեւ պաշտոնապես Վատիկանում չեն նշել հովվապետի եւ իտալացի եպիսկոպոսների կոնֆերանսի հանդիպման օրակարգն ու բովանդակությունը։ Պարբերականը հիշեցրել է, որ 2005-ից գործում է կարգադրություն՝ հոգեւոր ուսումնական հաստատություններ չընդունել «գործող նույնասեռականներին եւ գեյ-մշակույթը պաշտպանողներին»։ Ներկա հովվապետը դեռ 2016թ. հաստատել է իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի այս դրույթը։ Սակայն կանոնը շատ դեպքերում չի պահպանվել, քանի որ կաթոլիկ հոգեւորականների համար գործում է չամուսնանալու ուխտը (ցելիբատ), որն ապրիորի բացառում է ցանկացած սեռական կյանք։ Այսպիսով, նույնասեռականները ընդունվել են «աշխարհիկ վայելքներից» հրաժարվելու պատրվակով։

Վերջերս նույնասեռական բնույթի սկանդալ է բռնկվել Հռոմի ճեմարանում, որը Վատիկանին մոտ գտնվելու համար անվանում են պապական։ Դատավարություն է եղել այլասերվածության եւ կապ հրահրելու գործով, ընդ որում՝ անչափահասի հետ։ Սակայն արդյունքում գործը փակվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ