News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Այդ ժամանակը մեծ ժամանակահատված է դադար առնելու, պաուզա ունենալու, հասկանալու՝ ինչ իրադրության մեջ ենք, ինչ ժառանգություն է թողնվել թղթի վրա, պայմանավորվածությունների ի՞նչ փաթեթ կա, ինչ, որ արդեն իսկ հանձնել ենք, բայց տեղյակ չենք: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, թե եթե ինքը դառնա ժամանակավոր վարչապետ, այդ ընթացքում ինչ ծրագիր է իրականացնելու եւ ինչպես է հասցնելու:

«Մեր հավակնությունները, մեր ձախողումները դրա մասին են, որ կիսատ-պռատ տեղեկություններով մարդիկ որոշումներ եւ լուծումներ են կայացնում»,-ասաց նա:

Հարցին՝ չի ստացվո՞ւմ, որ իրենք էլ կիսատ-պռատ տեղեկություններով տեսլական են ներկայացնում, Սրբազանը պատասխանեց. «Ոչ, մենք կիսատ-պռատ տեղեկություն չունենք, մենք ունենք արձանագրված փաստ, դա հակաօրինական սահմանազատումն է՝ հակառամ մեր Սահմանադրության:  Մենք խոսում ենք ստի մասին, դա պետք է մի տեղ կտրվի: Ես հանրությանը բացառիկտեսիլք չեմ փոխանցել, որ այս սա այսպես է լինելու: Մտադրությունները, գաղափարն է փոխանցված: Մարդը հաստատ կարող է խոսել, երբ ամբղջական պատկեր ունի ձեռքին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավարելով Հայաստանի առաջին հանրապետության  հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ