News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում շահագրգռված են Հայաստանի կայուն իրավիճակով, ՌԴ-ն կաշխատի ՀՀ ցանկացած իշխանության հետ, գլխավորը, որ այնտեղ որեւէ մարդկային զոհ չլինի, ասել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։

«Բողոքի հերթական ակցիաներն սկսվել են մայիսի 27-ի առավոտյան Հայաստանի տարբեր շրջաններում։ Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Բաքվի եւ Երեւանի միջեւ Տավուշի մարզում սահմանի համաձայնեցման պատճառով»,- գրել է քաղաքական գործիչն իր Թելեգրամ-ալիքում։

Ջաբարովի խոսքով՝ Ռուսաստանում ուշադիր հետեւում են իրավիճակին, որովհետեւ Հայաստանը «ՀԱՊԿ գծով մեր գործընկերն է, թեեւ նրանք վերջին ժամանակներս ավելի հաճախ են խոսում այդ կառույցից դուրս գալու մասին»։ Բացի այդ, նա Եվրասիական տնտեսական միության անդամ է։ «Առայժմ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը պահպանել է իշխանությունը ե՛ւ ընտրություններից, ե՛ւ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նա բավական ամուր դիրքեր ունի»,- գրել է օրենսդիրը։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի հանրապետությունում կայունություն լինի։ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի ցանկացած իշխանության հետ։ Գլխավորը, որ այնտեղ ոչ մի մարդկային զոհ չլինի»,- նշել է Ջաբարովը։

Սենատորն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ասում է, որ «մենք Հայաստանի բնական դաշնակիցներն ենք եւ հուսով ենք, որ այդպիսին կլինենք նաեւ ապագայում»։ «Մեզ բախելու ցանկացած փորձ կունենա ամենածանր հետեւանքները հենց Հայաստանի համար, որովհետեւ ավելի հավատարիմ դաշնակից, քան Ռուսաստանն է, հայերը չունեն»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչի՞ կհանգեցնի ՀՀ–ՌԴ հարաբերությունների խզումը. Լևոն Քոչարյանի պատասխանը՝ Sputnik-ին
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի...
ՌԴ ԱԳՆ-ում տեղեկացրել են Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու պլանների մասին
Մոսկվան մտադիր է գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում...
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ