News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Առաջին հանրապետության տոնի առթիվ հայտարարություն է տարածել:

«Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը:

1918 թվականին առաջին հանրապետության հռչակումից ավելի քան մեկ դար անց, այսօր էլ առաջնային նպատակներ են մնում հայոց պետականության ամրապնդումը, ազգային միասնությունն ու համերաշխությունը, մեր ինքնության ու հոգևոր արժեքների պաշտպանությունը:

Առաջին հանրապետության փորձն՝ իր ձեռքբերումներով ու ձախողումներով, կարևոր դասեր և ուղեցույց են մեզ համար»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ