News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Հայկ Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Սամվել Գասպարյանի վարած «Mitsubishi» մակնիշի և 23-ամյա Դավիթ Հարությունյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու հայտնվել դաշտում։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, և ըստ նախնական տեղեկությունների՝ նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. արնահոսող վերքով հասել է հիվանդանոց
ախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է: Հանգամանքները պարզվում...
Քննիչը խաբելով մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան
Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում եւ ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ…
Արցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է. քննիչ
Հատուկջոկատայինները, որոնք քիչ առաջ կոտրեցին Արցախի ներկայացուցչության…
Հայաստանին կվերադարձվի Լևոն Սարգսյանին փոխկապակցված անձի՝ Վահագնի թաղամասի առանձնատունը, ավելի քան 17 մլն դրամ, գույքեր
Վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է…
«Վալերին դպրոցի նախկին տնօրենն էր, կինն էլ ուսուցչուհի էր». Ֆիոլետովոյում վթարից մահացած ընտանիքը գնում էր հանգստի
Բարձր արագությամբ  է վարել ավտոմեքենան, դա էլ…
Լրագրող Կեւորկովայի պաշտպանությունը բողոքարկել է խափանման միջոցի երկարացումը ահաբեկչության արդարացման գործով
Փաստաբանները բողոքարկել են Կեւորկովայի ձերբակալության երկարացումը...
Ամենաշատ