News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ես դեռ իր մասին չեմ ուզում ոչ մի բան ասել, համբերում եմ, սպասում եմ՝ տեսնեմ, թե գծերը որտեղ է վերջնականապես անցնելու իր կործանման, հետո կասեմ, ինչ ասելու եմ: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանին:

«Ինքը շատ լավ գիտի, թե ես իր մասին ինչեր գիտեմ: Թող խաղաղ մնան: Եկեք այսօր դրա մասին չխոսենք: Ես ինչ ասել եմ, իմ ասածներին տեր եմ, օդի մեջ բաներ չեմ ասել»,-ասաց նա:

Անդրադառնալով անելիքներին, Սրբազանն  ասաց, որ քիչ անց ավտոերթով կգնան Երեւան, իրենց անելիքները կանեն:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ոստիկանապետը Արամ Հովհաննիսյանը Բագրատ ՍՐբազանի մասին ասել էր հետեւյալը. «Է բեմին կանգնած մարդը ամբախ-զամբախ խոսում է, թող էդ փարաջան ու խաչը հանի, նոր խոսա, հերիք եղավ, չի կարելի միակողմանի նայել, թող չափի մեջ պահի իրեն Տեր Հայրը։ Մենք եկեղեցականների մեջ շատ ընկերներ ունենք, ում հետ այսօր էլ ողջագորվում ենք, բայց ամեն մարդ իր գործով թող զբաղվի ու իր չափն իմանա։

Միկրաֆոնը վերցնում է ձեռքը, թող չվիրավորի ոչ ոքի, ոչ մեկ իրեն իրավունք չի տվել, ոստիկանական աշխատողներին է վիրավորում, այսօր ինքը ամեն մեկ ա դարձել ինձ համար, իր ամբախ-զամբախ խոսելով թող չափը ճանաչի»:

Ճշտող հարցին՝ խաշլամա ուտելու պահն եք ասում, նա արձագանքելն էր. «Ինքը խաշլամա չի՞ ուտում։ Այսօր ինքը փորձում է էժան հեղինակություն լինել, ինքը էժան է, չեմ ուզում շատ բան ասել։ Իր փարաջան ու խաչը բոլորը հարգում են, բայց դա իրեն թույլ չի տալիս իր չափն անցնի։ Մենք խաչ հարգող ու Աստծուն հավատացող մարդիկ ենք»։

Հերիքա ամբախ-զամբախ խոսա. ինքը խաշլամա չի՞ ուտում, ինձ համար նա Սրբազան չի․ ոստիկանապետը՝ Բագրատ Սրբազանի մասին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ