News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների պաշտպանության նախարարները երեքշաբթի Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայի ռազմական աջակցությունը ԵՄ-ի կողմից, որին կմասնակցի ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը կներկայացնի թարմացված տեղեկություն ճակատի իրադարձությունների եւ Ուկրաինայի ներկա կարիքների մասին, տեղեկացրել է «Европейская правда»-ն։

Հանդիպումը տեղի կունենա Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։

Նախօրեին Բորելը Հունգարիային մեղադրել էր Ուկրաինային 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցությունն արգելակելու համար։

ԵՄ արտաքին գործերի նախարարերի խորհրդի հանդիպման արդյունքների հիման վրա կայացած մամուլի ասուլիսում Բորելը նշել էր, որ, համաձայն Բուդապեշտի պնդման, հունգարական մուծումները Խաղաղության եվրոպական ֆոնդին չեն օգտագործվի Կիեւի ռազմական աջակցության համար, «ոչ միայն մահասփյուռ զենքի, այլեւ Ուկրաինայի ռազմական ցանկացած աջակցության համար»,- տեղեկացրել է «РБК-Украина»-ն։ Ֆոնդի ռեսուրսների օգտագործման համար որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսի սկզբունքով, եւ ԵՄ անդամ առանձին երկրներ կարող են արգելել ֆինանսավորումը։

Բորելը նշել է, որ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար պետք է ընդունվեն յոթ իրավական ակտեր։ Սակայն Հունգարիան անհամաձայնություն է հայտնել  փաստաթղթերի տեքստերին, ուստի դրանք դեռ դիտարկման փուլում են։

«Այդ յոթ իրավական տեքստերը թույլ կտան ռեսուրսներ հավաքագրել Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Բոլորն ասում են, որ մենք չենք կատարում մեր պարտավորությունները, ժամանակին չենք անում դա։ Ես յոթ իրավական փաստաթղթեր ունեմ, որոնք սպասում են ընդունման՝ մոտ 5 մլրդ եվրո հավաքագրելու համար։ Այդ ձգձգումը կարող է չափվել մարդկային կյանքերով։ Դա ֆինանսական խնդիր չէ, դա մարդկային կյանքի խնդիր է»,- ասել է Բորելը։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հիշեցրե լ է, որ Եվրամիության ղեկավարները դեռ մարտին հավանություն էին տվել Ուկրաինայի օգնության ֆոնդի ստեղծմանը Խաղաղության եվրոպական ֆոնդի շրջանակում՝ 5 մլրդ եվրոյի չափով, բայց մինչ այժմ այն չի գործում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Լիտվան Ուկրաինային կհանձնի ավելի քան 4 մլն եվրո արժողությամբ էլեկտրասարքավորումներ
Լիտվան Ուկրաինային կփոխանցի էլեկտրասարքավորումներ...
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Ամենաշատ