News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

ՌԴ գլխավոր դատախազությունը դատական լսումների ժամանակ պահանջել է քրեական հեղինակություն Օլեգ Մեդվեդեւին (հայտնի է նաեւ որպես Շիշկան եւ Օլեգ Ռամենսկի) դատապարտել ցմահ բանտարկության սպանությունների, հրկիզումների, դրամաշորթությունների եւ այլ ծանր հանցագործությունների համար, տեղեկացրել է «Коммерсант» թերթը։

Դատախազության ներկայացուցիչ Մադինա Դոլգիեւան խնդրել է 2-րդ Արեւմտյան օկրուգային ռազմական դատարանին  ցմահ բանտարկության դատապարտել նաեւ նրա երեք մերձավոր հանցակիցներին՝ Էդուարդ Խարկովին, Դմիտրի Խլամկինին եւ Յուրի Օֆիցերովին։ Եվս 11 ֆիգուրանտի համար դատախազը խնդրել է 12-24 տարի խիստ ռեժիմի գաղութում, երեքի համար՝ պայմանական ժամկետներ։

Դատախազը կարծում է, որ դատապարտյալները տուժածներին պետք է վճարեն 1,2 մլն-ից մինչեւ 5 մլն ռուբլի։ Դրա համար մեղադրողը խնդրել է պետության եկամտի շրջանառության մեջ մտցնել ոսկերչական իրերը, որոնք գտնվել են Մեդվեդեւի մոտ կատարված խուզարկության ժամանակ։

Ավելի քան 20 փաստաբաններ չեն հասցրել հանդես գալ մինչեւ նիստի ավարտը։ Դատավարությունը կշարունակվի հունիսի 5-ին։ «Կոմերսանտը» ենթադրում է, որ մասնակիցների մեծ թվի պատճառով դատարանը կարող է  դատավճիռը կայացնել հունիսի վերջին-հուլիսի սկզբին։

Մայիսի 16-ին ատենակալները, երկու օրում պատասխանելով 160 հարցի, դատապարտյալներին մեղավոր են ճանաչել մեղադրանքի շատ կետերով՝ որոշելով, որ նրանցից չորսը արժանի են ներման։

Քննության վարկածով՝ Շիշկանը քրեական վերահսկողության տակ էր պահում Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանը, այնտեղ գործող հանցավոր խմբավորումները եւ առեւտրային կառույցները։ ԱԴԾ աշխատակիցները Շիշկանին բռնել են 2019թ. հուլիսի 19-ին, հետո՝ գործով անցնող մյուսներին։

Դատավարության ընթացքում գործով անցնող 18-ից 15-ը քննչական մեկուսարանում էին, երեքը՝ որոշակի արգելքի կամ տնային կալանքի մեջ։ Մոսկվայի մարզում Շիշկանի ազդեցության պատճառով դատավարությունը տեղափոխել են Մոսկվայի մարզային դատարան։ Ատենակալներին ընտրել են հինգերորդ փորձից։

Դատավարությունը սկսվել է 2023թ. աշնանը։ 2024թ. ապրիլին հայտնի է դարձել, որ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել պահակների դեմ, որոնք թույլ են տվել կալանքի մեջ գտնվող ֆիգուրանտներին հեռախոսներ բերել դատարանի նիստերի դահլիճ։  Հեռախոսների օգնությամբ, որոնք պահվել են ուղիղ աղիքում, գրել է «Կոմերսնատը», Շիշկանը կապվել է զինակիցների հետ եւ քննարկել, թե ինչպես ճնշում գործադրի վկաների վրա։ Լիազորությունների չարաշահման գործով անցնում են մի քանի ֆիգուրանտների պահակներն ու փաստաբանները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Ամենաշատ