News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ոչ խելք ունեն, ոչ կենսագրություն ունեն, ոչ տեսիլք ունեն և ոչ էլ ձգտում, ոչ էլ երազանք: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իշխանություններին:

«Իրենց երազանքները սահմանափակվում են Ավան թաղամասի տներով, «Երազ» թաղամասի, «Բյուրեղ» թաղամասի տներով, խոշոր ու թանկ մեքենաներով, թեկնապահները բռնեն, իրենք մարդկանց վրա թքելով»,-ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հայտարարությանը, ով Բագրատ Սրբազանի մասին ասել էր. «Դու ով ես, որ որոշես՝ ով հայրենիք ունի, ով ոչ», սրբազանը արձագանքեց. «Ես ասել եմ՝ կարող են Սարդարապատ գալ նրանք, ովքեր հայրենիք ունեն: Ես չեմ որոշել, չեմ ասել՝ դու հայրենիք ունես, դու չունես: Նրանք խելք չունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ