News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պետդեպարտամենտի կայքի հաղորդագրությանը, ուղերձում նշվել է, որ Վաշինգտոնը «գնահատում է Ադրբեջանի հետ հարաբերությունները, որոնք վերջին 32 տարիներին կազմավորել են գործընկերություն փոխադարձ շահերի հիման վրա՝ կապված անվտանգության եւ էներգետիկ համագործակցության հետ»։

«Գնահատում ենք մեր փոխգործակցությունն այլ ոլորտներում, ինչպես նաեւ ավելի գլոբալ հարցերում, ինչպիսին են կլիմայի փոփոխությունը եւ անցումը կանաչ էներգետիկային, խորացնելու հնարավորությունը»,- նշվել է պետքարտուղարի շնորհավորանքում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ է աջակցել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները կարգավորելու ջանքերին, ինչը բարիք կլինի ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար։

«Մենք նախկինի պես պատրաստ ենք աջակցել այդ ջանքերին, որպեսզի շրջենք հակամարտության էջը եւ կառուցենք ավելի լավ ապագա։ Մենք հավատարիմ ենք  այդ նպատակին հասնելուն, որը տնտեսական շահ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Այս կարեւոր տոնական օրը՝ նվիրված Ադրբեջանի անկախությանը, ես հաստատում եմ ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»,- նշվել է Բլինքենի շնորհավորանքում։

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանին, որն ընդունելու է COP29-ը Բաքվում, եւ հուսով ենք սերտ համագործակցության Ադրբեջանի կառավարության հետ, որպեսզի ապահովվի COP հաջողությունը եւ ավելի կայուն կլիմայական ապագան մեր երեխաների եւ թոռների համար»,- նշել է Բլինքենը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական․․․
 Կենտրոնական Ասիայից Միջերկրական ծով առևտրային ճանապարհի համար Երևանի և Բաքվի միջև խաղաղություն է անհրաժեշտ. ԱՄՆ
Միգուցե մի քանի տարի անց դա այլևս այդքան կարևոր չլինի...
Թուրքիան բացահայտ աջակցում է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի տարածմանը. «Գեղարդ» հիմնադրամ
Ադրբեջանը ցանկանում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի..
Հայաստանով անցնող միջանցքը, ամենայն հավանականությամբ, կգտնվի թուրքական ազդեցության տակ. ռուս փորձագետ
Հայաստանը խանդավառ չէր, որ Ռուսաստանը վերահսկի լոգիստիկ ճանապարհը...
Ադրբեջանը եւ Թուրքիան չեն թաքցնում, որ ցանկանում են չեզոքացնել Հայաստանը որպես պետություն. Այվազյան
Ադրբեջանը եւ Թուրքիան ցանկանում են չեզոքացնել Հայաստանը...
«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ-ում աշխարհաքաղաքական դիմակայության խստացման պատրվակ կդառնա. ԱԳ նախկին նախարար
«Խաղաղության խաչմերուկը» կարող է դիմակայության պատրվակ դառնալ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ