News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալի հետ:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ