News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առթիվ տեղի է ունեցել պրգեւատրման արարողություն:

Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու, զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին։

Մասնավորապես,

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Ասլանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդիկ Հակոբյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Պողոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Հանրապետության տոնի առթիվ իրավակարգ եւ օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, հայրենիքին մատռուցած ծառայությունների համար առաջին դասի մեդալով պարգեւատրվել են՝

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ լյուդվիգի Գեւորգյանը,

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանը:

Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվել են՝

ՀՀ քննչական կոմիտեի  տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը,

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը:

Տպել
Ամենաշատ