News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մայիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ-փախուստ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այգեկ գյուղում տղամարդու դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։50-ի սահմաններում Այգեկ գյուղի Երևանյան փողոցում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Սուրիկ Ավետիսյանին և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գնդեվանք-Ջերմուկ հին ճանապարհին ժայռաբեկորներ են պոկվել. ճանապարհը երկկողմանի փակ է
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և Ջերմուկի...
Virgin ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նոր Զելանդիայում
Վթարային վայրէջք Նոր Զելանդիայում...
Գորիսում 24-ամյա երիտասարդը վեճի ժամանակ դանակահարել է իր 33-ամյա մտերմուհուն
Հունիսի 14-ին, ժամը 19.45-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ…
Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, դիտավորությամբ քարերով հարվածել և կոտրել են նշված դպրոցի եռահարկ...
Ակցիաներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու վարույթով կալանավորվել են Գերասիմ Վարդանյանն ու ևս մի անձ
Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև...
Յակուտիայում հանգստյան օրերին անտառային հրդեհների մակերեսն ավելացել է 20 հազար հեկտարով
Բարդ հրդեհային վիճակ է Յակուտիայում...
Ամենաշատ