News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առթիվ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:

Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու, զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին։

Մասնավորապես,

Հանրապետության տոնի առթիվ ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով պարգեւատրվել են՝

ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության  գլխավոր վարչության  օպերատիվ հետախուզական տեղեկատվության եւ համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Եգանյանը,

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնի պետ, ոստիկանության մայոր Արթուր Լոբյանը,

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Գեւորգյանը,

ՀՀ ՆԳՆ ոստիկնության պարեկային ծռայության Երեւան քաղաքի գնդի երկրորդ պարեկային գումարտակի առաջին վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Նվրդ Լեւոնյանը,

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի կրտսեր պարեկ, ոստիկնության սերժանտ Նարե Խաչատրյանը:

Տպել
Ամենաշատ