News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առթիվ տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն:

Վահագն Խաչատուրյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու, զինվորական կոչումներ և բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու մասին։

Մասնավորապես,

Դիվանագիտական երկարամյա անբասիր գործունեության համար Թունիսի Հանրապետությունում եւ Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը պարգեւատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալով:

Գիտության եւ կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պետական կառավարման ակադեմիայի հոգեբանության եւ քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Աղուզումցյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Աշխատանքային նվիրումի եւ երկարամյա արդյունավետ գործունեության համար «Նովէյր» ավիաընկերության օդանավի հրամանատար Գուրգեն Հովսեփյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով:

Հանրապետության տոնի առթիվ հայապահպանության գործում ներդրած ավանդի, բարեգործական եւ հասարակական երկարամյա գործունեության համար բարերար Աբրահամ Հովեյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ