News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2024 թվականի հունվարից մինչև ապրիլ Ռուսաստանից արտաքսվել է մոտ 22 հազար օտարերկրացի, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնել է «Верстка»-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ վերլուծական զեկույցի տվյալները։

Ռուսաստանից արտաքսման սպասող հատուկ հաստատություններում ավելի քան 6,8 հազար օտարերկրացի է պահվել, ինչը նախորդ տարվա համեմատ երկու անգամ ավելի է։

Աճել է նաև ՌԴ մուտք գործելու մերժումների թիվը. եթե 2023 թվականի առաջին երեք ամիսներին Ռուսաստանի Դաշնություն թույլ չեն տվել մուտք գործել 55 հազար օտարերկրացիների, ապա այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ մուտք գործելը մերժել են 79 հազար օտարերկրացու։ Ինչ վերաբերում է ժամանակավոր կացության թույլտվությունների թվին, այն նվազել է 40,9%-ով, իսկ կացության թույլտվությունները՝ 20,1%-ով։

Ռուսաստան «անօրինական ներգաղթի» կազմակերպմանն առնչվող հանցագործությունների թիվը (Քրեական օրենսգրքի 322.1 հոդված) աճել է 2,5 անգամ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանի քաղաքացիություն ստացածների թիվը նվազել է 49%-ով։ ՌԴ քաղաքացիությունից զրկվել է 669 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ