News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Որպես անկախ պետություն Պաղեստինի ճանաչման Նորվեգիայի որոշումը մտավ ուժի մեջ։ Այս մասին նշվել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարտ Էյդեի հաղորդագրությունում, որը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ավելի քան 30 տարի Նորվեգիան Պաղեստինի պետության ամենամոլի կողմնակիցներից մեկն էր։ Այսօր, երբ Նորվեգիան պաշտոնապես ճանաչում է Պաղեստինը որպես պետություն, սա կարեւոր փուլ է Նորվեգիայի եւ Պաղեստինի հարաբերություններում»,- նշվել է հաղորդագրությունում։

Պաղեստինն անկախ պետություն ճանաչելու որոշման մասին Նորվեգիայի կառավարությունը տեղեկացրել է մայիսի 22-ին։ Իռլանդիայի եւ Իսպանիայի իշխանությունները նույնպես հայտնել են այդ մասին։ Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարը հայտնել է դեսպաններին Դուբլինից, Մադրիդից եւ Օսլոյից հետ կանչելու մասին՝ խորհրդակցությունների համար։ Իսրայելում Իռլանդիայի, Իսպանիայի եւ Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները միաժամանակ կանչվել են հրեական պետության ԱԳՆ, որտեղ նրանց դեմարշ է հայտնվել։

Ներկա պահին ՄԱԿ 193 երկրներից ավելի քան 140-ը ճանաչում է Պաղեստինի պետականությունը, այդ թվում Ռուսաստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ