News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ամիսներով թե ինձ անձնապես, թե ուրիշներին ինչ ասես ասել են, բայց ոչ իմ նկատմամբ գործ հարուցվեց, ոչ էլ զրպարտողների: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ասաց, որ այսօր իրավապահ համակարգը միայն ծեծ ու ջարդի համար է։

«Ո՞ւմ պահանջներն են կատարում, ո՞ւմ քմահաճույքները։ Երեկ ոստիկանապետ  կոչված ցուցարարին լակոտ է անվանում։ Եվ այսպես շարունակ։

Որևէ մեկը պատասխաատվություն կրո՞ւմ է դրա համար։ Մյուս դեպքերը չեմ ասում՝ մարդուն փողոցից տանել, ջարդել։ Պաշտպանվա՞ծ է քաղաքացին։ Ոչ։ Քմահաճույքներն են պաշտպանված»,- ասա Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։

«Մինչև հիմա չեմ հավատում, որ այդ գործը  կատարողը ինձ շատ սիրելի մարդն է, այ դա՛ է հոգեկան տառապանքը»,- արձագնքելով այդ վարույթին՝ ասաց Բագրատ Սրբազանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ