News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում, Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոյի հետ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խափանել «Խաղաղության գլոբալ գագաթաժողովը», տեղեկացրել է «Укринформ»-ի թղթակիցը։

«Պուտինը վախենում է այդ գագաթաժողովից, փորձում խափանել այն եւ մի ինչ-որ զուգահեռ պլատֆորմ կազմակերպել։ Ուստի կան ղեկավարներ, որոնք դեռ չեն արտահայտվել»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն այսօր Բրյուսելում Բելգիայի հետ ստորագրել է երկկողմ համաձայնագիր անվտանգության մասին եւ շնորհակալություն հայտնել Բելգիայի վարչապետին «Խաղաղության գլոբալ գագաթաժողովի» սկզբունքային աջակցման համար։

«Գոյություն ունի իրադարձությունների զարգացման միայն երկու սցենար՝ կամ իրական խաղաղություն, կամ պատերազմի հետագա ընդլայնում։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է հանուն երկրորդ սցենարի, փորձում խափանել խաղաղության գագաթաժողովը։ Շնորհակալ եմ յուրաքանչյուր ղեկավարի, յուրաքանչյուր պետության, որոնք հասկանում են դա եւ անում ամեն ինչ, որպեսզի խաղաղության գագաթաժողովը իսկապես կարողանա դառնալ խաղաղության հարկադրանք Ռուսաստանին։ Դա լիովին հնարավոր է։ Ամեն բան կախված է այն բանից, թե որքան վճռական կլինեն աշխարհի ղեկավարները, եւ այն բանից, որ յուրաքանչյուր պետություն ընտրություն կատարի՝ ցանկանո՞ւմ է արդյոք իրական խաղաղություն, թե՞ ձեռնտու է այն իրավիճակը, որն այժմ կա։ Այսինքն՝ ձեռնտու է պատերազմը»,- ասել է Զելենսկին՝ ավելացնելով, որ պատասխան է սպասում Չինաստանից եւ Բրազիլիայից գագաթաժողովի մասնակցության մասին։

Նախագահ Բայդենի հավանական բացակայությունը խաղաղության գագաթաժողովին Զելենսկին անվանել է «ոչ այնքան ուժեղ որոշում»։

«Ես շատ կցանկանայի, որ նախագահ Բայդենը անձամբ ներկա լիներ (խաղաղության գագաթաժողովին), եւ գիտեմ, որ Ամերիկան պաշտպանում է գագաթաժողովը, բայց մենք ձեզ հետ միասին չգիտենք, թե ինչ մակարդակով»,- ասել է Զելենսկին։

«Կարծում եմ, որ նախագահ Բայդենն անհրաժեշտ է խաղաղության գագաթաժողովին, անհրաժեշտ է այլ ղեկավարներին, որոնք նայում են ԱՄՆ արձագանքին։ Նրա բացակայությանը կծափահարի միայն Պուտինը։ Ընդ որում՝ հոտնկայս»,- ասել է Զելենսկին։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը քանիցս հայտարարել է, որ նման գագաթաժողովի անցկացումն առանց Ռուսաստանի, որին չեն հրավիրել, անիմաստ է եւ անհեռանկարային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը ժամանել է Կիև
Բասը զբաղեցրել է ԱՄՆ դեսպանի պաշտոնը Վրաստանում 2009-2012 թվականներին, Թուրքիայում...
ԱՄՆ Սենատը Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր ճանաչելու մասին օրինագիծ է ներկայացրել
Օրինագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կտա խստացնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները և ակտիվացնել պայքարը գործող...
Օրբան. ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն կիրականացնի Ուկրաինայում, Հունգարիան չի մասնակցի
Ինչպես պարզաբանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Գերգելի Գուլյասը, Հունգարիան «պարտավոր չի...
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Արկադի եւ Իգոր Ռոտենբերգների նկատմամբ
Արկադի Ռոտենբերգը մտերիմ է Պուտինի հետ...
Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտնել է ռուսական օբյեկտների դեմ անօդաչուների զանգվածային գրոհի մասին
Հունիսի 21-ի գիշերը ուկրաինական աօդաչուները գրոհել են ռուսական օբյեկտները...
Անապայում բարեկամական հարվածով խփվել է ռուսական ուղղաթիռ. «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիք
Անապայում ուղղաթիռ է խփվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ