News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Աբսուրդ է, ինչ տառապանք պետք է հասցնի, Սրբազանն իրենց ընտանիքին տարիներ շարունակ օգնել է, նա նույնիսկ շոկի մեջ էր, չէր հավատում: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում անդրադառնալով  Բագրատ Սրբազանի սենյակի գաղտնալսմանն՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Առաստաղը փորելու պրոցեսը, որ եղել է, մենք ընդամենը ցանկացել ենք իմանալ, թե ինչ է տեղի ունենում: Եթե քեզ նեղություն են պատճառում, դու ուզում ես հասկանալ, թե ինչ է կատարվում: Այդ մարդուն ոչ ոք չի վիրավորել:

Այդ մարդն ամբողջ օրվա ընթացքում փակված է եղել: Մեր կողմից բնական արձագանք է եղել: Առաջին անգամ եմ այդպիսի հոդվածի մասին լսում՝ հոգեկան տառապանքների մասով։ Հիմա կառավարության շենքում նստած մարդը հոգեկանբ տառապանքների համար կարա՞ պատասխան տա, իրեն պետք է ցմահ տան, էս 6 տարի է, մեզ հոգեկան տառապանքների է ենթարկում»,-ասաց Դանիելյանը:

Նշենք, որ Բագրատ Սրբազանի համարում գաղտնալսող սարք տեղադրելու փորձի դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ոչ թե Սրբազանին ապօրինի գաղտնալսելու, այլ՝ սարք տեղադրողին հոգեկան տառապանք պատճառելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ