News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Սարդարապատի հուշահամալիրից ու գրել.

«Ոստիկանական ուժի վրա հիմնված իշխանությունը փլուզման շեմին է»։

Նա նաև լուսանկար է հրապարակել ու գրել. «Փոքրոգության և ճղճիմության ինչպիսի դրսևորում. հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։

Ոստիկանները փորձում էին խոչընդոտել Գարեգին Բ–ի մուտքը Սարդարապատ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ