News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու շաբաթվա ընթացքում պետք է ամփոփենք Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, Բաթումիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ  ծրագիրն իրականացնում են Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ:

«Առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթեւեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը: Մեր վրացի գործընկերները եւս նմանատիպ ծրագրեր իրականացնում են Ասիական զարգացման բանկի հետ»,- նշել է վարչապետը: Նրա համոզմամբ` այս մեծածավալ ծրագրի ավարտը հնարավորություն կտա, որպեսզի մեր քաղաքացիները հասնեն Բաթումի ավելի որակյալ ճանապարհներով, ինչը մի կողմից էապես կկրճատի ժամանակը, ճանապարհը կլինի հարմարավետ, եւ, բնականաբար, կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի:

Նշենք, որ հայ զբոսաշրջիկները հիմնականում Վրաստան են գալիս մեքենաներով: Երեւան-Բաթում ճանապարհի կառուցման վերաբերյալ ծրագրով կկրճատվի ժամանակի ծախսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ