News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել Սարդարապատից և կից գրառում արել. «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ ժողովուրդը: Կեցցե՛ ժողովրդի իշխանությունը, որը պատկանում է միայն և միայն ինքնիշխանին՝ ժողովրդի՛ն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ ոստիկանները, սևբերետավորները շղթա էին կազմել և խոչընդոտում էին  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, քանի որ պետք է այցելեր Նիկոլ Փաշինյանը իր կառավարության անդամների ու ՔՊ-ականների հետ։ Ավելի ուշ Գարեգին Բ-ին հաջողվել է բարձրանալ հուշահամալիր եւ աղոթք կարդալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ