News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հնագույն քաղաքներից մեկի քաղաքապետին ոստիկանությունը ձերբակալել է՝ հարկատուների գումարները «որովայնախոս» գուշակուհու վրա ծախսելու մեղադրանքով: Գուշակուհին «կախարդել է» քաղաքապետին՝ ստիպելով նրան հավատալ, թե ինքը կապ է հաստատել նրա հանգուցյալ հոր հետ։

Ըստ բրիտանական The Telegraph պարբերականի՝ ֆրանսիական միջերկրածովյան Ագդե քաղաքը հայտնի է իր բուռն սեքս-երեկույթներով, որոնք ամեն տարի գրավում են տասնյակ հազարավոր զույգերի ամբողջ մայրցամաքից:

Այժմ ազգային ուշադրության կենտրոնում է քաղաքի քաղաքապետ՝ ոստիկանության և գաղտնի ծառայության նախկին աշխատակից Ժիլ դ'Էտորեի նկատմամբ Սոֆյա Մարտինեսի համոզելու «կախարդական» լիազորությունների շուրջ սկանդալը:

Երկուսն էլ կալանքի տակ են մինչև հետաքննությունը: Մարտինեսին ներկայացված է փողերի մխսման մեղադրանք. Իր հերթին Դ'Էտորեն, որը Ագդեի քաղաքապետն է 2001 թվականից, մեղադրվում է գուշակի վրա հարկատուների հսկայական գումարներ վատնելու մեջ։

44-ամյա Մարտինեսը մահացածների հետ խոսելու ունակության համբավ ուներ և ուներ հաճախորդների երկար ցուցակ, ովքեր ցանկանում էին կապ հաստատել մահացած հարազատների հետ և օգտվել նրա «ընդունակություններից»՝ որպես «մեդիում, հիպնոթերապևտ և դարմանող»:

Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքների թվում է հարկային խարդախությունը։ Ոստիկանները նրա տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ կանխիկ գումար։

Պնդում են, որ երբ 55-ամյա քաղաքապետը խնդրել է իրեն կապել հանգուցյալ հոր հետ, գուշակուհին զարմանալի ճշգրտությամբ նմանակել է հանգուցյալի ձայնը։

Դ'Էտորեն միաժամանակ պարբերաբար անանուն զանգեր էր ստանում մի մարդուց, որը պնդում էր, թե ինքը Միքայելն հրեշտակապետն է՝ Ագդեի սուրբը հովանավորը, որը խոսում էր «գերեզմանից ցասումնալից ձայնով» և նրան հորդորում պաշտպանել Սոֆյային և նրա մերձավորներին:

Քաղաքապետն այնքան է կապվել Մարտինեսի հետ, որ նրան իր դուստրն էր համարում։ Անցյալ տարի նույնիսկ թևանցուկ ուղեկցել է աղջկան դեպի եկեղեցու բեմ՝ նրա երրորդ շքեղ հարսանիքի ժամանակ, որն, ասում են, արժեցել է 80 հազար եվրո, որը վճարել է ինքը՝ Աղդեի քաղաքապետը:

Նրան վճարելու համար, ըստ մեղադրական եզրակացության, Դ'Էտորեն օգնություն է խնդրել քաղաքապետարանի աշխատակիցներից և քաղաքապետարանին առնչվող ընկերություններից՝ գործի դնելով կեղծ հաշիվ-ապրանքագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է հազար մարդը. AFP
Մահացած ուխտագնացների թիվը հասել է հազարի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ