News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանը ԱՄՆ-ի հետ 735 միլիոն դոլարի JASSM-ER հրթիռների մատակարարման պայմանագիր է կնքել, ըստ Reuters-ի՝ երեքշաբթի դրա մասին հայտարարել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

«Եվս մեկ միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր ստորագրեցինք «օդ-երկիր» հրթիռների գնման համար», - մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:

Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռների հեռահարությունը մոտ 1000 կիլոմետր է։

Վարշավան այս տարի պաշտպանության վրա կծախսի իր համախառն ներքին արդյունքի մոտ 4%-ը, իսկ անցյալ շաբաթ հայտարարեց Միացյալ Նահանգների հետ՝ իր հյուսիսարևելյան սահմանները վերահսկելու նպատակով 960 միլիոն դոլարի օդային հսկողության համակարգի մատակարարման համաձայնագրի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ