News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Քարկոփ գյուղը գրեթե դատարկ է, մնացել է մի քանի տղամարդ՝ գյուղը տիղմից հանելու աշխատանքները կատարելոււ համար։ NEWS.am-ին գյուղի բնակիչ Թագուհի Անդրեասյանը պատմում է՝ աղետի հետեւանքով զրկվել են ջրից, գազից ու լույսից։

Գյուղի բնակչությունը տարհանվել է հարակից գյուղեր, որոշները տուն են վարձել, որոշները հարազատների տներում են։

«Ամիսներ կտեւեն մինչեւ գյուղը կվերականգնվի: Ինչքա՞ն կարող էին բարեկամների տանը մնալ, եթե երկրորդ օրն է, ու տեխնիկական ոչ մի օգնություն չկա, պարզ է, որ հետագայում էլ չի լինի»,- ասում է բնկակչուհին ու հավելում՝ գյուղում նաեւ վառելիքի խնդիր կա, աղետից անվնաս մնացած գույքը հարակից գյուղ տեղափոխել չեն կարողանում:

«Գյուղը գլխավոր մայրուղուն կապող կամուրջն ամբողջությամբ փլուզված է: Մյուս ճանապարհը Ախթալայով էր, բայց այդ կամուրջն էլ է փլուզված: Հիմա Մադան գյուղով այլընտրանքային ճանապարհ են սարքում, բայց այդ ճանապարհով երթեւեկելը դեռեւս դժվար է»,- ասում է Թագուհին։

Բնակչուհին պատմում է, որ պետական կառույցներն առայժմ քայլեր չեն ձեռնարկել գյուղի փողոցները տիղմից մաքրելու համար․ «Քարկոփի վարչական ղեկավարը դիմել է խճի գործարանի ղեկավարությանը՝ խնդրել տեխնիկա տրամադրել, որպեսզի բնակիչները գոնե իրենց ուժերով կարողանան մաքրել տներն ու բակերը: Գյուղում միայն մեկ մթերային խանութ ունեինք, այն էլ ամբողջությամբ լցած է ջրով, ոչինչ հնարավոր չեղավ հանել:  Երեկ համայնքապետարանը սնունդ է բաժանել  բնակչությանը, բայց կան ընտանիքներ, որոնց հագուստ էլ է անհրաժեշտ: Շենքերի առաջին հարկերում ընդհանրապես ապրել հանրավոր չէ, նկուղային հարկերում ջուր է լցված»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։  Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։

ImportedPhoto.738596271.983935.jpeg (136 KB)

ImportedPhoto.738596271.984787.jpeg (172 KB)

ImportedPhoto.738596271.985348.jpeg (154 KB)

ImportedPhoto.738596271.988248.jpeg (155 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյանին զեկուցել են հակահամաճարակային իրավիճակը
Նախարար Սանոսյանը տվել է մի շարք նոր հանձնարարականներ...
Գրիգորյանների ընտանիքի առաջնեկը աղետի օրն է ծնվել. Դեբեդի ափին ապրել ընտանիքն այլևս չի ցանկանում
Գրիգորյանների ընտանիքը Ախթալայում է ապրում. անմիջապես Դեբեդի հարևանությամբ. ընտանիքի առաջնեկը հենց աղետի օրն է ծնվել՝ մայիսի 26-ին...
Գոնե հնարավոր լիներ վարկերի մարումը որոշ ժամանակով սառեցնել, մինչև ոտքի կանգնեինք. Ալավերդու բնակիչ (ֆոտո)
Չեմ ասում՝ մարեն, գոնե մի որոշ ժամանակով սառեցնեն, կարողանանք մի երկու հագուստ, սպասք առնենք, ոտքի կանգնենք...
ԵՄ-ն 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են գնահատել աղետի գոտում հեղեղումներից ենթակառուցվածքներին հասցված վնասները
ԵՄ-ն Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի և Իսպանիայի կառավարության միջոցով 3 փորձագետի է գործուղել, որոնք օգնելու են...
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
Ամենաշատ